• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» կշարունակի հետևել Ռունիին և Սուարեսին

Ուեյն ՌունիՉնայած ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուն` «Արսենալը» կշարունակի աշխատանքները տրանսֆերային շուկայում: Ակումբի սկաուտները կդիտարկեն որոշ հավանական տարբերակներ հունվարին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «զինագործների» մարզչական շտաբը գոհ է պաշտպանության աշխատանքից և նոր դարպասապահ և պաշտպաններ չի փնտրի: Ակումբը նոր պայմանագրեր կառաջարկի Բակարի Սանյային և Պեր Մերտեզակերին, որոնց` ակումբից հեռանալու մասին ամենաշատն էր խոսվում:

Միևնույն ժամանակ «Արսենալի» սկաուտները կշարունակեն հետևել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Լուիս Սուարեսին և Ուեյն Ռունիին` համապատասխանաբար: Եթե նրանց գործերն իրենց ակումբներում լավ չընթանան, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կշտապի նրանց ձեռք բերել ձմռանը: «Արսենալը» շարունակում է նաև հետաքրքրվել «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերով: