• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» կպայքարի Մխիթարյանի համար

Henrikh-MkhitaryanԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» տրանսֆերային ցուցակում։

Երեք տարի առաջ մեր հայրենակիցը մոտ էր Անգլիա տեղափոխվելուն, սակայն «Բորուսիան» նախընտրեց «Լիվերխուլից», որը, ի տարբերություն մերսիսայդյան ակումբի, նրան առաջարկեց Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն։

Այժմ 27-ամյա Մխիթարյանը ցանկանում է իրեն փորձել անգլիական ֆուտբոլում և, ինչպես հայտնում է Daily Mirror֊ը, նա նախընտրում է Լոնդոն տեղափոխությունը։

Վերջին շրջանում շատ է խոսվում, որ Պրեմիեր Լիգայի ակումբները ակտիվորեն հետաքրքրվում են Հենրիխի ծառայություններով։ Սակայն Մխիթարյանի համար հիմնական պայքարը կգնա «Չելսիի» և «Արսենալի» միջև։

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի լրանալուն մնացել է մեկ տարի, ուստի դորտմունդյան ակումբը դեմ չի լինի նրան վաճառելուն, ում 2013 թվականին 25 մլն ֆունտով գնեց «Շախտյորից»։