• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» հարցում է արել Իգուաինի համար և պատրաստ է բանակցություններ սկսել Ֆելայնիի հետ

Գոնսալո Իգուաին«Արսենալը» «Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը ձեռք բերելու համար հարցում է արել իսպանական ակումբին և պատրաստվում է բանակցություններ սկսել «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի հետ:

Անցած շաբաթ ինֆորմացիա հայտնվեց, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպել է Իգուաինի և նրա հոր հետ:

Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «Արսենալը» պատրաստ է արգենտինացու համար 20 մլն ֆունտ վճարել, սակայն հնարավոր է գործարքը տեղի չունենա, եթե «Ռեալը» հրաժարվի իջեցնել պահանջվող 25.5 մլն ֆունտ գումարը:

«Արսենալը» միաժամանակ պատրաստվում է «Էվերթոնից» 22 մլն ֆունտով գնել Ֆելայնիին: Այժմ լոնդոնցիները սպասում են «Էվերթոնի» թույլտվությանը, որպեսզի սկսեն բանակցությունները:

Սակայն այսքանով չի ավարտվում «Արսենալի» տրանսֆերային հետաքրքրությունները: Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալը» հետքարքրվում է նաև Ուեյն Ռունիի, Էդին Ջեկոյի և Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով: Վենգերի տրանսֆերային ցուցակում բարձր տեղ է զբաղեցնում նաև «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը:

Goal-ը վստահեցնում է, որ Վենգերը արդեն հունիսին կծախսի իրեն հատկացված 70 մլն ֆունտ գումարը: Լոնդոնյան ակումբը գործնականում համաձայնության է եկել «ՔՊՌ»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարի և «Սուոնսի Սիթիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի հետ:

Հետաքրքիր փաստեր