• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» Ուիլշերին չի վաճառի «Սիթիին»

Ջեկ Ուիլշեր«Արսենալը» պատրաստվում է արգելափակել իր կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին ձեռք բերելու «Մանչեսթեր Սիթիի» ցանկացած փորձ:

Լուրերի համաձայն, «քաղաքայինները» ցանկանում են հենց Ուիլշերի միջոցով ավելացնել իրենց կազմում անգլիացի ֆուտբոլիստների թիվը: Սակայն «Արսենալը», որը ժամանակին «Սիթիին» է տվել իր տաղանդավոր ֆուտբոլիստներ Սամիր Նասրիին, Բակարի Սանյային, Գաել Կլիշիին, Էմանուել Ադեբայորին և Կոլո Տուրեին, չի պատրաստվում ազատվել Ուիլշերից:

Եվ չնայած, որ այժմ Ուիլշերի կարիերայի լավագույն շրջանը չէ, «զինագործները» շարունակում են մեծ հույսեր կապել իրենց սանի հետ:

The Telegraph պարբերականի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը պատրաստվում է իր մտադրությունը հաստատել Ջեկին նոր պայմանագիր առաջարկելով, չնայած որ 23-ամյա Ուիլշերի գործող պայմանագիրը կլրանա միայն 2018թ-ին:

Շնորհիվ նոր պայմանագրի, Ջեկը կարող է շաբաթական վաստակել 150 հզր ֆունտ: Սպասվում է, որ հինգշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհայտնի Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պահելու իրենց մտադրության մասին:

Հետաքրքիր փաստեր