• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալի» տրանսֆերային ցուցակում է հայտնվել Հենրիխ Մխիթարյանը

Հենրիխ ՄխիթարյանԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» տրանսֆերային ցուցակում։

«Շախտյորում» խաղալու ժամանակ մեր հայրենակիցը մոտ էր Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։ Մխիթարյանի տրանսֆերի համար բանակցություններ էին վարում «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»։

The Guardian պարբերականի հաղորդմամբ, վերջին շրջանում «Արսենալի» սկաուտները մշտապես հետևում են Հենրիխի խաղին, իսկ ակումբում տեսանյութերի միջոցով ուսումնասիրում են նրա տեխնիկա-տակտիկական կարողությունները։

Այս ամառ 27-ամյա Մխիթարյանին դժվար ընտրություն է սպասվում «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու և իրեն այլ լիգայում փորձելու հնարավորության միջև։ Հաշվի առնելով, որ Հենրիխի պայմանագիրը գերմանական ակումբի հետ կլրանա հաջորդ տարի՝ այս ամառ տրանսֆերային առաջարկների պակաս չի ունենա։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի արդյունավետությունը նկատել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր։ Սպասվում է, որ այս ամառ լոնդոնյան ակումբը մի քանի համալրում կունենա դաշտի կենտրոնում, քանի որ լրանում են Միկել Արտետայի, Մաթյո Ֆլամինիի և Տոմաշ Ռոսիցկու պայմանագրերը, իսկ Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, ամենայն հավանականությամբ, կհեռանա։

Հետաքրքիր փաստեր