• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Լիվերպուլ» (անոնս)

Ars-LiverՊրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի «Լիվերպուլին»:

Առաջնության վերջին տուրերից առաջ երկու թիմերն էլ նոր թափ են հավաքել և շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար: Եթե «Լիվերպուլի» նպատակը Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ գտնելն է, ապա «Արսենալն» անգամ կարող է միջամտել չեմպիոնական պայքարին: «Զինագործներն» ընդամենը 7 միավոր են զիջում առաջատար «Չելսիին»:

Նախորդ ամսվա արդյունքներով Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Օլիվյե Ժիրուն և լավագույն մարզիչ Արսեն Վենգերը կփորձեն այս խաղով շարունակել իրենց հաղթանակների շարքը: Որոշակի կադրային խնդիրներ կան «Լիվերպուլում», որի առաջատար մի շարք ֆուտբոլիստներ հավաքականների խաղերից վնասվածքներով են վերադարձել:

Այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 217 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև կայացած խաղերից 83-ում, 77 անգամ ուժեղ է գտնվել լոնդոնյան ակումբը, իսկ 57 խաղում գրանցվել է խաղաղ ելք:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 15:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1

Հետաքրքիր փաստեր