• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Ars-MCՊրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի իր անմիջական մրցակից «Մանչեսթեր Սիթիին»:

Երկու թիմերն էլ գտնվում են լավագույն քառյակում և շարունակում են պայքարը չեմպիոնության համար: «Սիթին» 66 միավորով 3-րդն է, սակայն երկու խաղ պակաս է անցկացրել իրենից առաջ գտնվող «Լիվերպուլի» և «Չելսիի» համեմատ: «Արսենալը» 63 միավորով 4-րդն է և մեծ հաշվով այս խաղից է կախված չեմպիոնական պայքարում «զինագործների» մասնակցությունը:

Արսեն վենգերի սաներն ընթացիկ մրցաշրջանում պարզապես ձախողվում են գրանդ ակումբների հետ խաղերում: «Արսենալը» «Սիթիի» դեմ առաջին խաղում 6 գնդակ բաց թողեց, «Լիվերպուլի» դեմ խաղի 20 րոպեի ընթացքում՝ 4 գնդակ, մեկ շաբաթ առաջ «Չելսիի» դեմ խաղում «Արսենալը» պարտվեց 6:0 հաշվով և այժմ մրցելու է առաջնության լավագույն հարձակողական գիծ ունեցող թիմերից մեկի հետ:

Մանուել Պելեգրինիի թիմն այս խաղին է մոտեցել նախորդ տուրում սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին» 0:3 հաշվով հաղթելուց հետո: Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա նրանք նախորդ տուրում չկարողացան սեփական հարկի տակ հաղթել «Սուոնսի Սիթիին» (2:2):

«Մանչեսթեր Սիթին» և «Արսենալն» ընդհանուր առմամբ հանդիպել են 183 անգամ և առավելութունը լոնդոնցիների կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 93-ում, 41 անգամ գրանցվել է ոչ ոքի և 49 խաղում ուժեղ են գտնվել «քաղաքայինները»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:3