• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Ars-MCՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Չնայած մրցաշրջանը նոր է մեկնարկել, սակայն չեմպիոնական մրցավազքի մասնակիցներ համարվող այս ակումբներն արդեն հասցրել են միավորներ կորցնել: «Քաղաքայինները» սեփական հարկի տակ պարտվել են «Ստոկ Սիթիին», իսկ «զինագործները» ոչ ոքի են ավարտել խաղերը «Լեսթեր Սիթիի» և «Էվերթոնի» հետ:

Մանուել Պելեգրինիի սաները 6 միավորով 4-րդ հորիզոնականում են, իսկ լոնդոնցիներն ունեն մեկ միավոր պակաս և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: Թիմերը միմյանց դեմ դաշտ են դուրս եկել ընդամենը մեկ ամիս առաջ: Անգլիայի սուպերգավաթային խաղում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց «Սիթիին»: Իսկ նախորդ մրցաշրջանում այս մարզադաշտում գրանցվեց 1:1 արդյունքը:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 189 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 94-ում, 42 խաղում գրանցվել է խաղաղ ելք, իսկ 49 անգամ ուժեղ է գտնվել մանչեսթերյան ակումբը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 15:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2: