• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Չելսի» (անոնս)

Arsenal-ChelseaՊրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնում, ուր առաջատար «Չելսին» կհյուրընկալվի «Արսենալին»:

Առաջնության վերջին տուրերում «Արսենալն» անսպասելիորեն դարձավ չեմպիոնական պայքարի ֆավորիտներից: «Զինագործները» հաղթել են Պրեմիեր Լիգայում իրենց վերջին 9 խաղում, ինչը սեփական ռեկորդի կրկնությունն է: Հաղթանակի դեպքում Արսեն Վենգերի թիմը «Չելսիի» նկատմամբ միավորների տարբերությունը կկրճատի 7-ի:

Չնայած ոչ այդքան արդյունավետ, սակայն իր հաղթարշավն է շարունակում նաև «Չելսին»: «Ազնվականները» նախորդ տուրում կարևոր հաղթանակ տարան «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (1:0): Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյոյի սաների հաղթանակով՝ 2:0:

Լոնդոնյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 183 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 71-ում: 53 գրանցվել է խաղաղ ելք, իսկ 59 հանդիպում ավարտվել է «կապույտների» հաղթանակով:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:1

Հետաքրքիր փաստեր