• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Չելսի» (անոնս)

A-ChՊրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն առաջնության ֆավորիտներից «Արսենալը» և «Չելսին»:

Լոնդոնյան այս երկու ակումբներին մրցաշարային աղյուսակում բաժանում է ընդամենը 2 միավոր: Երկար ժամանակ աղյուսակը գլխավորող «Արսենալն» այժմ 35 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Արսեն Վենգերի սաները նախորդ տուրում հյուրընկալվելիս 6:3 հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին»:

Ի տարբերություն «Արսենալի», որը «Սիթիից» բացի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում պարտվեց նաև «Նապոլիին», իր այսօրվա մրցակից «Չելսին» նախորդ տուրում առավելության հասավ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ: Անկախ թիմերի մարզավիճակից և կորուստներից, անգլիական այս երկու գրանդների դիմակայությունը միշտ էլ դիտարժան է ստացվում:

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 180 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են 71 խաղում: 52 խաղում գրանցվել է ոչ ոքի և միայն 57 խաղում է ուժեղ գտնվել «Չելսին»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:55-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր