• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Տոտտենհեմ» (անոնս)

Ars-SpursՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կընդունի իր սկզբունքային մրցակից «Տոտտենհեմին»:

Այս երկու ակումբների հակամարտությունը մոտ 130 տարվա պատմություն ունի: Լոնդոնի հյուսիսում գտնվող «Արսենալի» և «Տոտտենհեմի» միջև խաղերը միշտ էլ լարված և անզիջում պայքարում են ընթացել:

Այս պահին մրցաշարային աղյուսակում թիմերին 2 միավոր է բաժանում: Լոնդոնյան այս երկու ակումբներն էլ արդեն հասցրել են պարտություններ ունենալ:

Թիմերն ընդհանուր առմամբ միմիյանց դեմ դաշտ են դուրս եկել 173 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են այդ խաղերից 74-ում, 45 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 54 խաղում ուժեղ է գտնվել «Տոտտենհեմը»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2-1:

Հետաքրքիր փաստեր