• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Արսենալ - Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղերից երկրորդը տեղի ունեցավ «Էմիրեյթս» մարզադաշտում: «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի ամբողջ 80 րոպեն «զինագործները» խաղացին 10 ֆուտբոլիստներով: 10-րդ րոպեին տուգանային հրապարակում արգելված կանոններով Էդին Ջեկոյին պահելու համար կարմիր քարտով հեռացվեց Լորան Կոսելնին: Սակայն 11 մետրանոցից  Ջեկոյի հարվածը հետ մղեց Շեսնին: Ընդամենը 10 րոպե հետո Ջեյմս Միլները առաջ մղեց «քաղաքայիններին», իսկ 32-րդ րոպեին Ջեկոն կրկնապատկեց հաշիվը: 75-րդ րոպեին կարմիր քարտով հեռացվեց նաև Վենսան Կոմպանին: Խաղի մնացած հատվածում թիմերին չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց և վաստակած 48 միավորով կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում:

Գոլեր. Միլներ՝ 21ր, Ջեկո՝ 32ր

Հեռացում. Կոսելնի՝ 10ր, Կոմպանի՝ 75ր