• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 1-3 «Բավարիա» (տեսանյութ)

Արսենալ - ԲավարիաԱյսօր Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենի «Բավարիային»:

Գերմանացիները վստահ խաղ անցկացրին: Հաշիվը 7-րդ րոպեին բացեց մյունխենցիների կիսապաշտպան Թոնի Կրոսը՝ 0:1, իսկ 21-րդ րոպեին Թոմաս Մյուլերը կրկնապատկեց այն՝ 0:2:

Երկրորդ խաղակեսում առաջինը գնդակը խփեցին դաշտի տերերը: 55-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Լուկաս Պոդոլսկին 1:2: «Զինագործները» նաև կարողացան մի քանի վտանգավոր պահ ստեղծել, սակայն նրանց չհաջողվեց դա վերածել գոլի: Փոխարենը 77-րդ րոպեին «Բավարիան» մեծացրեց առավելությունը՝ 1:3: Գոլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը:

«Բավարիան» 1:3 հաշվով հաղթեց «Արսենալին» և տնային խաղից առաջ գործնականում ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը:

Գոլեր. Կրոս՝ 7ր, Մյուլեր՝ 21ր, Պոդոլսկի՝ 55ր, Մանջուկիչ՝ 77

Հետաքրքիր փաստեր