• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 2-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Արսենալ - ԼիվերպուլՊրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում: Միմյաց հետ ուժերը չափեցին մրցաշարային աղյուսակի հարևաններ՝ «Արսենալը» և «Լիվերպուլը»:

Խաղն ընթացավ չափազանց մրցակցային պայքարում: 5-րդ րոպեին մերսիսայդյան ակումբին առաջ մղեց ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը: Բաց թողած գոլից հետո «զինագործները» սկսեցին մեծացնել ճնշումը հյուրերի դարպասին, սակայն Ռեյնան անթերի էր գործում:

Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» մեծացրեց առավելությունը: 60-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջորդան Հենդերսոնը՝ 0:2: Սակայն «զինագործները» չհանձնվեցին և կարճ ժամանակում կարողացան հավասարեցնել հաշիվը: Մեկական անգամ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն և Թեո Ուոլկոտը՝ 2:2:

Խաղի մնացած հատվածում թիմերը մի շարք վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն խաղն ավարտեց խաղաղ ելքով՝ 2:2:

Գոլեր. Սուարես՝ 5ր, Հենդերսոն՝ 60ր, Ժիրու՝ 64ր, Ուոլկոտ՝ 67ր