• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 2-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Ars-MCՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Բավական գեղեցիկ և դրամատիկ խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի: Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն: 63-րդ րոպեին Ջեկ Ուիլշերը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 74-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաշվի մեջ առաջ մղեց արդեն «Արսենալին»: Սակայն «զինագործները» չկարողացան պահել ձեռք բերած առավելությունը և այս խաղն ավարտեցին 1 միավոր վաստակած: «Քաղաքայինների» երկրորդ գոլն էլ իր հաշվին գրանցեց Մարտին Դեմիկելիսը:

Այս խաղից հետո «Սիթին» իր միավորների քանակը հասցրեց 7-ի, իսկ «Արսենալը» 1 միավոր պակաս ունի:

Գոլեր. Ագուերո՝ 28ր, Ուիլշեր՝ 63ր, Սանչես՝ 74ր, Դեմիկելիս՝ 83: