• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 3-3 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի առաջին և կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակում իր հարևան «Լիվերպուլին»։

Գոլառատ և բավական դրամատիկ պայքարում գրանցվեց մարտական ոչ ոքի։ Նախ առավելությունը հյուրերի կողմն էր, որոնք մինչև 53-րդ րոպեն հաղթում էին 0-2 հաշվով։ Սակայն կամային հատկանիշներով օժտված «զինագործներն» ընդամենը 388 վայրկյանում երեք անգամ գրավեցին Սիմոն Մինյոլեին վստահված «անպաշտպան» դարպասը։ 70-րդ րոպեին «Լիվերպուլը» վերականգնեց հաշվի հավասարությունը։

Ավելացնենք, որ իր հերթական գոլը խփեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահը։ Այս հադնիպումից հետո մերսիսայդյան ակումբը կպահպանի իր տեղը լավագույն քառյակում։

Գոլեր․ Կոուտինյո՝ 26ր, Սալահ՝ 52ր, Սանչես՝ 53ր, Ջակա՝ 56ր, Օզիլ՝ 58ր, Ֆիրմինո՝ 71ր։