• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 4-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Տոտտենհեմ Հոտսպուրին»։

Հյուսիսլոնդոնյան դերբիում գեղեցիկ հաղթանակ տարան «զինագործները»։ Առաջին խաղակեսն ավարտվեց հյուրերի առավելությամբ (1-2), իսկ երկրորդում ֆանտաստիկ խաղակես անցկացրեց Ունայ Էմերիի թիմը՝ 3 անգամ գրավելով Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։

Այս հաղթանակից հետո «Ասրենալը»՝ վաստակած 30 միավորով մտավ լավագույն քառյակ։

Գոլեր․ Օբամեյանգ՝ 10 (11մ․), 56ր, Դայեր՝ 30ր, Քեյն՝ 34ր (11մ), Լակազետ՝ 74ր, Տորեյրա՝ 77ր

Հեռացում․ Վերտոնգեն՝ 85ր։