• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը զարմացած է Ռեմսիի արդյունավետությունից

Աարոն Ռեմսի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ զարմացած է ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի արդյունավետությունից:

Ինչպես հայտնի է, հենց Ռեմսիի գոլը «Մարսելի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երեկվա խաղում հաղթական դարձավ «զինագործների» համար (1:2): Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Աարոնը 7 խաղում 6 գոլի հեղինակ է դարձել:

Եվ չնայած որ Աարոնն իր լավ խաղով ամիսներ շարունակ մարզչի ուշադրությանն է արժանանցել, այժմ նրա` գոլեր խփելու տաղանդն անգամ զարմացնում է Վենգերին:

-Եթե անկեղծ լինեմ, ապա ես չէի սպասում, որ նա այսքան շատ գոլեր կխփի: Իհարկե դա շատ ուրախալի է, քանի որ տուգանայինների ժամանակ նա միշտ լավ տեղ է զբաղեցնում տուգանային հրապարակում:

Արդյունավետության այսպիսի աճը որոշ առումով պարբերական բնույթ է կրում, սակայն ինձ համար ամենակարևորը նրա խաղի որակն է,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր