• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը կարծում է, որ առանց վնասվածքների «Արսենալը» չեմպիոն կդառնար

Արսեն Վենգեր«Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից (3:0) հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմի առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները, հնարավոր է՝ արժեցան չեմպիոնական տիտղոս:

Հաղթելով «կաչաղակներին»՝ «զինագործներն» առաջատար «Լիվերպուլի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեցին 7-ի: Վենգերին մնում է միայն երազել, թե որտեղ կլիներ իր թիմը, եթե չլինեին վնասվածքները՝ հատկապես Աարոն Ռեմսիի վնասվածքը:

-Ես չեմ ցանկանում առանձնացնել Աարոն Ռեմսիին, քանի որ մենք կարևոր այլ ֆուտբոլիստների կորուստներ ենք ունեցել: Մենք այժմ կարող էինք լինել աղյուսակի վերին հորիզոնականում, սակայն կարևոր պահին շատ ֆուտբոլիստներ շարքից դուրս եկան,- ասել է Վենգերը: Goal

Հետաքրքիր փաստեր