• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը կփորձի «անհնարինը դարձնել հնարավոր»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է ընդունել, որ իր թիմը դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի հետագա պայքարից: Նա խոստացել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը «անհնարինը դարձնել հնարավոր»:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում երեկ «զինագործները» տանը 1:3 հաշվով պարտվեցին Մյունխենի «Բավարիային»: Եվ այժմ աննշան են հույսերը, որ լոնդոնյան ակումբը կանցնի հաջորդ փուլ: Հաշվի առնելով «Արսենալի» խաղային որակը՝ քիչ հավանական է, որ պատասխան խաղին գերմանական ակումբը 3 գոլ բաց կթողնի:

Վենգերը խոստացել է, որ մարտի 13-ին իր թիմը իսկական կռիվ է տալու Մյունխենում:

-Չենք փորձի թաքցնել ճշմարտությունը, շատ դժվար է լինելու: Սակայն մենք կփորձենք անհնարինը դարձնել հնարավոր:

Մենք պետք է մեկնենք այնտեղ և խաղանք այնպես, ինչպես տանն ենք խաղում: Մենք պետք է փորձենք փոխել հաշիվը: «Բավարիայի» երրորդ գոլը նշանակալից կերպով բարդացնում է մեր գործը, սակայն մենք պետք է փորձենք,- հայտնել է ֆրանսիացի մասնագետը Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր