• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը ձմեռային տրանսֆերների համար 20 մլն ֆունտ կստանա

Արսեն Վենգեր«Արսենալի» ղեկավարներն իրենց գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին մոտ 20 մլն ֆունտ կտրամադրեն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու համար:

Այս ամռանը «զինագործները» համալրվեցին նոր ֆուտբոլիստներով՝ ակումբ հրավիրելով Դավիդ Օսպինային, Քալում Չեմբերսին, Մաթյո Դեբյուշիին, Ալեքսիս Սանչեսին և Դենի Ուելբեքին: Տրանսֆերների համար ծախսած գումարով (60մլն ֆունտ) «Արսենալը» Եվրոպայում երկրորդն էր՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո:

Չնայած դրան, ակումբի բանկային հաշվին բավականաչափ ազատ գումար կա: Դա նշանակում է, որ հաջորդ ամռանը լոնդոնցիները կրկին կարող են տպավորիչ տրանսֆերներ իրականացնել: Սակայն Վենգերն այդ տրանսֆերների մի մասը հունվարին իրականացնելու հնարավորություն կունենա:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ձմռանը Վենգերի տրամադրության տակ կլինի 20 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր