• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը նոր պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երեք տարով երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «զինագործների» պաշտոնական կայքը:

Չնայած որ Վենգերը միշտ վստահ էր «Արսենալում» աշխատանքը շարունակելու իր ցանկության մեջ, սակայն նրա անունը շատ էր կապվում այս կամ այն ակումբի, այդ թվում ՊՍԺ-ի հետ:

Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալը» մարզում է 1996թ-ից: Այդ ժամանակվանից նա հաղթել է 7 մեծ տիտղոս: Անգլիայի գավաթը, որը նվաճեցին այս տարվա մայիսին, դարձավ առաջինը 2005թ-ից հետո:

Տիտղոսներից ավելի Վենգերը հաջողություն է ունեցել Չեմպիոնների Լիգային մշտական մասնակցությամբ: Վենգերի գլխավորությամբ «զինագործները» 17 տարի անընդմեջ մասնակցում են եվրոպական այս հեղինակավոր առաջնությանը:

Ֆրանսիացի մասնագետի նոր պայմանագիրը կգործի մինչև 2017թ հունիսը: Լուրերի համաձայն, Վենգերն ամառային տրանսֆերների համար կստանա 100 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր