• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը չի հավատում «Լիվերպուլի» չեմպիոնությանը

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում շատ ցածր է համարում «Լիվերպուլի» շանսերը:

Այս պահին հենց «կարմիրներն» են գլխավորում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և մրցաշրջանի մնացած 6 խաղերում հաղթելու դեպքում կնվաճեն չեմպիոնական տիտղոսը: Սակայն Վենգերը չի հավատում, որ «Լիվերպուլը» կկարողանա անել դա:

-Տեսականորեն հնարավոր է: Այո, հավանականություն կա, որ նրանք կհաղթեն Պրեմիեր Լիգան:

«Սիթին» երկու խաղ պակաս է անցկացրել և այդ երկու խաղերն էլ տանն է անցկացնելու, որտեղ նա շատ ուժեղ է: Մրցաշրջանի ավարտին շատ մոտ ենք, սակայն դեռ ընդգծված ֆավորիտ չկա:

«Լիվերպուլի» առավելությունն այն է, որ նրաք վաղուց այլ առաջնություններում չեն խաղում և միակ նպատակը Պրեմիեր Լիգան է: Սակայն այդ առավելությունը քիչ է, և նրանց համար շատ դժվար կլինի հաղթել առաջնությունը,- ասել է Վենգերը: ESPN

Հետաքրքիր փաստեր