• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել «Արսենալի» հետ

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստակամություն է հայտնել ընդունել ակումբի սեփականատեր Ստեն Կրոնկենի առաջարկը և երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:

Երեկ «Արսենալի» ամերիկացի սեփականատերը հայտնեց, որ մտադիր են նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացի մասնագետին: Այսօր Վենգերը մամուլի միջոցով տվել է իր համաձայնությունը:

-Եթե անկեղծ, ապա ես կցանկանայի ընդմիշտ մնալ այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է, որ Կրոնկեն վստահում է ինձ և կարծում է, որ կարող եմ օգնել ակումբին: Սակայն չեմ կարծում որ այս պահին պայմանագրի երկարաձգելը ամենակարևոր խնդիրն է:

Շատ առաջարկներ եմ մերժել, որպեսզի մնամ այստեղ: Ես միշտ մտածել եմ, այս ակումբն առանձնահատուկ է: Բարձր եմ գնահատում այն որակները, որոնք այժմ ունի ակումբը,- Վենգերի խոսքերն է մեջբերում ESPN-ը: