• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը տպավորված է Գնաբրիի խաղով

Սերժ Գնաբրի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ զարմացած է թիմի երիտասարդ կիսապաշտան Սերժ Գնաբրիի այսքան արագ առաջընթացով:

«Սուոնսիի» դեմ Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում 18-ամյա Գնաբրին իր առաջին գոլը խփեց «զինագործների» կազմում: Գերմանացու օգնությամբ վաստակած երեք միավորներով «Արսենալը» միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հատկանշական է, որ Սերժը դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով «Արսենալում» գոլ է խփել, Սեսկ Ֆաբրեգասից հետո: Եվ Վենգերը շատ ուրախ է Գնաբրիի համար:

-Նա զարմանալի է: Նա մեծ տաղանդ ունի, ինչպես նաև բնավորություն է ցուցադրում խաղադաշտում: Սերժը բավական վստահ է խաղում: Ցավոք նա հերթական գերմանացի ֆուտբոլիստն է, այլ ոչ թե անգլիացի:

-Երբ ես ժամանել եմ «Էմիրեյթս», նա ընդամենը մեկ տարեկան է եղել, և ես չեմ կարողանում հավատալ դրան: Այժմ ես ունեմ մի քանի խաղացողներ, ովքեր անգամ ծնված չեն եղել այն ժամանակ, երբ ես այստեղ եմ եկել,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: