• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերին անհանգստացնում է ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մտահոգված է իր ֆուտբոլիստների հոգեբանական վիճակով:

Ոչ շատ վաղ «Արսենալը» Անգլիայի գավաթում զիջեց «Բլեքբեռնին», իսկ Չեմպիոնների Լիգայում՝ «Բավարիային»: «Զինագործները» անցած շաբաթ հյուսիսլոնդոնյան դերբիում պարտություն կրեցին «Տոտտենհեմից», ինչից հետո Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակից հետ մնացին 5 միավորով:

Վենգերը այնուամենայնիվ հավատում է իր թիմի պոտենցիալին, սակայն հոգեբանական վիճակի մասին ֆրանսիացի մարզիչը մտահոգություն ունի:

-Երբեք չես իմանա, թե ֆուտբոլիստները ինչպես կընդունեն անհաջողությունը և ինչպիսին կլինի նրանց պատասխանը: Հենց դա է ինձ ամենից շատ անհանգստացնում:

«Բավարիայի» հետ խաղում ես հավատում եմ մեր հաղթանակին, սակայն ինձ անհանգստացնում է վերջին անհաջողություններն, որոնք կարող են ազդել ֆուտբոլիստների վրա,- ասել է Վենգերը: Goal

Հետաքրքիր փաստեր