• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերն իր աջակցությունն է հայտնել Թիմ Շերվուդին

Արսեն Վենգեր Թիմ Շերվուդ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր աջակցությունն է հայտնել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդին:

Ինչպես խոսվում է, միայն քառյակում տեղ զբաղեցնելու դեպքում Շերվուդը կխուսափի զբաղեցրած պաշտոնից հեռացվելուց: Լավագույն քառյակում հայտնվելու շանսերը մեծապես կախված են կիրակի օրը կայանալիք «Արսենալի» դեմ խաղից:

Այն ժամանակահատվածում, որ Վենգերը մարզում է «զինագործներին», նրանց սկզբունքային մրցակից «Տոտտենհեմը» հասցրել է 10 մարզիչ փոխել, սակայն ֆրանսիացի մասնագետը կոչ է անում հնարավորություն տալ իր երիտասարդ գործընկերոջը, ով մի անգամ խոստովանել է, որ երկրպագում է «Արսենալին»:

-Ահա թե ինչի համար եմ համակրում նրան,- կատակել է Վենգերը:

-Ես չեմ ճանաչում նրան որպես մարզիչ: Ես գիտեի նրան որպես ֆուտբոլիստ: Նա շատ պատասխանատու երիտսարդ էր: Ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ նա նոր բան է սովորում և փորձում է դրսևորել իրեն: Պարզապես ցավալի է, որ Անգլիայում երիտասարդ մարզիչները հնարավորություն չեն ստանում,- ասել է Վենգերը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր