• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Այժմ մենք կարող ենք չեմպիոն դառնալ»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավատում է, որ այս մրցաշրջանում իր թիմը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում «զինագործները» զբաղեցրին չորրորդ հորիզոնականը: Այս ամառ նրանց միացան դարպասապահ Դավիդ Օսպինան, պաշտպաններ Մաթյո Դեբյուշին և Կալում Չեմբերսը, ինչպես նաև հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

-Ես երբեք արդարացում չեմ փնտրել այն բանի համար, որ «Արսենալը» տիտղոսներ չի նվաճում: Սակայն ես գիտեմ իրավիճակը: Ես ընդունեցի մարտահրավերը և նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրեցի: Կարծում եմ՝ սա «Արսենալում» իմ կարիերայի ամենակարևոր շրջանն է:

Ես մեծ սպասելիքներ ունեմ այս մրցաշրջանից: Կարող եմ անվերջ խոսել, սակայն ամեն ինչ որոշվում է ֆուտբոլային դաշտում: Միայն դա ցույց կտա չեմպիոնական պայքարում մեր իրական շանսերը:

Կարծում եմ, որ այժմ մենք հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունենք,- ասել է Վենգերը: Goal

Հետաքրքիր փաստեր