• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Արսենալը» կարող էր լինել «Լիվերպուլի» տեղը, եթե վնասվածքները չխանգարեին»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում չափից շատ վնասվածքներն իր թիմին խանգարեցին պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար:

Չորս ամիս շարունակ «զինագործները» գլխավորում էին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն Վենգերի թիմում ճգնաժամ սկսվեց, որի արդյունքում նրանք այժմ պայքարում են միայն չորրորդ հորիզոնականի համար, որը թույլ կտա հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Լիգային:

-«Լիվերպուլը» մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ լավ է խաղում: Չեմ ցանկանում թերագնահատել նրանց կատարած աշխատանքը, սակայն նրանք կենտրոնացած էին միայն Պրեմիեր Լիգայի վրա:

Տեսեք վնասվածքների քանակը և մեր խաղերի գրաֆիկը: Մեզ համար ավելի բարդ էր, քան՝ «Լիվերպուլի»,- ասել է Վենգերը: Goal