• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Բավարիան» դեռ չի հասել երեք տարի առաջվա «Բարսելոնային»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Բավարիան» չի հասել 2009/10 և 2010/11 մրցաշրջանների «Բարսելոնային»:

Վենգերի խոսքերով, այն ժամանակվա «Բարսելոնան» ուժեղագույն ակումբն էր, և Գվարդիոլան դեռևս չի կարողացել այդ մակարդակին հասցնել իր նոր ակումբին:

-Ես տպավորված էի այդ «Բարսելոնայով», նրանց փոխանցումների արագությամբ, խաղի արագությամբ: Իմ կարիերայի ողջ ընթացքում այն եղել է ամենաուժեղ ակումբը, որի դեմ խաղացել եմ:

Նախորդ մրցաշրջանում «Բավարիան» հաղթեց բոլոր տիտղոսները: Շատ ավելի դժվար է նույնը կրկնելը,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում այսօր Վենգերի սաներն «Էմիրեյթսում» ուժերը կչափեն «Բավարիայի» հետ:

Հետաքրքիր փաստեր