• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Բարդ խաղ ստացվեց»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմը լուրջ ջանքեր է գործադրել «Ստոկ Սիթիի» դեմ խաղում հաղթանակ տանելու համար:

Վենգերի սաները «Ստոկի» դարպասը երեք գնդակ են ուղարկել, երեքն էլ` տուգանայիններից, և հաղթել են խաղն ընդհանուր 3:1 հաշվով: Սակայն այս երեք միավորները, մարզչի կարծիքով, «զինագործներին» հեշտ չեն տրվել:

-Մենք լավ անցկացրինք առաջին խաղակեսը, իսկ երկրորդ խաղակեսում մենք ստիպված էինք ավելի շատ ջանքեր գործադրել: Մենք կորցրել էինք դիպուկությունը, սակայն, ի վերջո, մեզ հաջողվեց շատ կարևոր հաղթանակ տանել:

Ես չէի ակնկալում, որ մենք այսքան գոլեր կխփենք տուգանայիններից, քանի որ «Ստոկի» դեմ խաղերում միշտ դժվար է դա անել: Սակայն փոխանցումները տուգանային հրապարակ գերազանց էին կատարվում:

Վստահությունը և ցանկությունը, որ մենք այժմ ունենք, ամուր հիմք են դնում: Մենք կարողանում ենք գոլեր խփել և շատ գոլային պահեր ստեղծել, և չնայած երկրորդ խաղակեսում մենք մեր ֆուտբոլը չխաղացինք` մեզ հաջողվեց հաղթել,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր