• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Դևիդ Բեքհեմը հիանալի օրինակ է երիտասարդ խաղացողների համար»

Դևիդ ԲեքհեմԴևիդ Բեքհեմն արդեն մարզվում է «Արսենալի» հիմնական կազմի հետ: Ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է, թե ինչու է թույլատրել Անգլիայի ազգային հավաքականի և «Լոս Անջելես Գալաքսիի» նախկին կիսապաշտպանին մարզվել «զինագործների» հետ:

-Բեքհեմը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Սա մեկն է այն պատճառներից, որի համար ես թույլ եմ տվել նրան մարզվել մեզ հետ: Նա վաղ առավոտյան հայտնվում է բազայում և միշտ ամբողջական նվիրվածությամբ մարզվում:

Երիտասարդ անգլիացի խաղացողները հետևում են նրան, լսում նրա խորհուրդները: Նա միշտ պատրաստ է տալ դրական խորհուրդ:

Դևիդը բարձրորակ ֆուտբոլիստ է: Իր կարիերայի ընթացքում նա հասել է առավելագույնին: Եվ պատճառն այն է, որ նա սիրում է ֆուտբոլ:

Նա գալիս է բազա մինչ մարզման սկսվելը, իսկ դրանից հետո մնում է և խաղում: Նա հիանալի օրինակ է ծառայում,- հայտնել է Վենգերը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույց