• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Եթե անցնենք «Բավարիային», ապա կհաղթենք Չեմպիոնների Լիգայում»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Բավարիային» հաղթելու դեպքում իրենց թիմը կարող է հաղթել նաև մրցաշարը:

Արդեն հաջորդ շաբաթ Վենգերի սաները Լոնդոնում կհյուրընկալեն «Բավարիային»:

-Երեքշաբթի օրը հիանալի խաղ է լինելու «Բավարիայի» հետ: Եթե մենք անցնենք մյունխենյան ակումբի արգելքը, ապա կարող ենք հաղթել նաև Չեմպիոնների Լիգայում,- ասել է Վենգերը: The Guardian

Վենգերը նաև իր կարծիքն է հայտնել Անգլիայի գավաթում «Արսենալի» խաղի մասին: «Զինագործները» գավաթի 5-րդ փուլում ուժերը կչափեն «Բլեքբեռնի» հետ:

-Անգլիայի գավաթում հաղթելը ավելի իրատեսական է, քան մյուս առաջնություններում: Եթե համեմատենք Չեմպիոնների Լիգայի հետ, ապա կարելի է ասել, որ այս տիտղոսը նվաճելու շանսերը ավելի մեծ են,- ավելացրել է Վենգերը:

Հետաքրքիր փաստեր