• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. Լեմպարդն «Արսենալո՞ւմ»: Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ

Արսեն ՎենգերԱրսեն Վենգերին ոչինչ հայտնի չէ Ֆրենկ Լեմպարդի` «Արսենալ» տեղափոխվելու մասին: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ֆրանսիացի մասնագետը այսպես է պատասխանել լրագրողների հարցին.

-Կպատասխանեմ Սոկրատեսի խոսքերով. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Հիմա ամենակարևորն է լավ հանդես գալ մինչև Նոր տարի: Իսկ թե ինչ կլինի հունվարին, կտեսնենք: Եթե մեզ նոր ֆուտբոլիստներ պետք լինեն, ապա մենք նրանց կհրավիրենք:

Հիշեցնենք, որ արդեն ամռանը Լեմպարդն ամենայն հավանականությամբ կդառնա ազատ գործակալ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ազնվականների վետերանին ցանկանում է ձեռք բերել «Լոս Անջելես Գալաքսին»` որպես Դևիդ Բեքհեմին փոխարինող: