• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մենք անհարգալից չենք գտնվել «Նյուքասլի» նկատմամբ»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համաձայն չէ այն մտքի հետ, որ իր ակումբն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել «Նյուքասլին»` Յոհան Կաբայեին գնելու առաջարկ անելու համար:

«Կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ստիպված է եղել փոխել իր պլանները Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ այն պատճառով, որ «Արսենալը» խաղից մի քանի ժամ առաջ առաջարկություն է արել Կաբայեին գնելու համար:

Հասկանալով, որ ֆրանսիացին կտարվի «Էմիրեյթս» տեղափոխվելու մտքով` Պարդյուն չի ներառել նրան խաղի հայտացուցակում, որը նրանց համար պարտությամբ է ավարտվել` 0:4 հաշվով: Հանդիպումից հետո մարզիչն ասել է, որ «Արսենալն» անհարգալից է գնտվել իր թիմի նկատմամբ:

Սակայն Վենգերը, ում թիմն այսօր Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում ուժերը կչափի «Ֆեներբահչեի» հետ, հայտնել է, որ իր արարքում որևէ վատ բան չի տեսնում:

-Ես միայն անում եմ այն, ինչը լավ կլինի այս ֆուտբոլային ակումբի համար,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily and Sunday Express-ը:

Հետաքրքիր փաստեր