• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մենք հավակնում ենք Չեմպիոնների Լիգայի գավաթին»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը բոլոր հնարավորությունները կունենա Չեմպիոնների Լիգան հաղթելու համար, եթե հաղթահարի խմբային փուլի արգելքը:

Այսօր երեկոյան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «զինագործները» կհյուրընկալեն իտալական «Նապոլիին»: Այս երկու ակումբներն էլ իրենց նախորդ խաղերում հաղթանակ են տարել և գլխավորում են F խումբը, որտեղ հանդես են գալիս նաև Դորտմունդի «Բորուսիան» և «Մարսելը»:

Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ «Արսենալին» չի հաջողվում Չեմպիոնների Լիգայում հաջողության հասնել: Սակայն Վենգերի կարծիքով, նման բարդ խմբից փլեյ-օֆֆ դուրս գալը կարող է թիմի հետագա հաջողությանը նպաստել:

-Ես չունեմ Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը, և շատ կցանկանայի որ իմ նվաճումների շարքում այն ևս լիներ: Սակայն ամեն մրցաշրջանում ստիպված ես լինում խաղալ «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի» և «Բավարիայի»` մրցաշարի մշտական ֆավորիտների դեմ:

Եթե մենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճենք, ապա ես կասեմ, որ մենք կունենանք տիտղոսը նվաճելու հնարավորություն: Սակայն դրա համար մենք պետք է մեր ուժը դրսևորենք,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր