• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մենք նույնպես կարող էինք 6 գոլ խփել»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցավում է, որ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը հնարավորություն չտվեց ավելացնել միավորների տարբերությունն իրենց մրցակիցներից:

Ինչպես «Էթիհադ» ժամանած մյուս ակումբներն, այդպես էլ «Արսենալը» չկարողացավ դիմակայել «քաղաքայինների» հզոր հարձակման գծին: «Սիթին» 6 գնդակ ուղարկեց Վոյցեխ Շեսնիի դարպասը՝ հաղթելով 6:3 հաշվով:

-Սա շատ ծանր խաղ էր:Նրանք կարող էին ավելի շատ խփել և մենք էլ կարող էինք 6 կամ ավելի գոլեր խփել: Մինչ այս խաղը մենք ունեինք առաջնության լավագույն պաշտպանությունը, սակայն այսօր մենք շատ սխալներ թույլ տվեցինք:

Մենք շատ ուժ էինք կորցրել «Նապոլիի» և «Էվերթոնի» դեմ խաղերում և չհասցրինք վերականգնվել, իսկ մեր գրաֆիկը շատ բարդ է,- ասել է Վենգերը: BT Sport