• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մեր նորեկներն ավելի ու ավելի լավ են խաղում»

Պոդոլսկի և Կազորլա«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հետաձգված «Արսենալ»-«Վեստ Հեմ» խաղը (5:1), ինչպես նաև նշել նորեկների առաջընթացի մասին, որոնց ակումբը ձեռք էր բերել անցած ամառ:

-Ակումբի նորեկներն ավելի ու ավելի լավ են խաղում: Պոդոլսկին գոլ խփեց և հիանալի գոլային փոխանցումներ կատարեց:

Ժիրուն աճում է, և իհարկե, Կազորլան. Մենք նրա մակարդակը գիտենք:

Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք: Եվ 10 րոպեում սպանեցինք խաղի ինտրիգը:

Եթե նայեք վիճակագրությանը, ապա կտեսնեք, որ մենք տնային խաղերում ավելի շատ գոլեր ենք խփել:

Երբեմն խնդիրներ ունենում էինք, բայս այսօր ամեն ինչ լավ ընթացավ: Մենք մի քանի հիանալի գոլեր խփեցինք:

Ակումբն ավելի վճռական է դառնում: Հավատում եմ, որ մենք ունենք որակներ, որոնք կօգնեն մեզ մրցաշարային աղյուսակում ավելի վերև բարձրանալ մինչև մրցաշրջանի ավարտը,- ասել է Վենգերը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր