• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մրցաշրջանը դեռ ավարտված չէ»

Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի գավաթում «Բլեքբեռնից» կրած պարտությունից հետո հայտնել է, որ մրցաշրջանը դեռ ավարտված չէ իրենց համար:

«Զինագործները» 8-րդ մրցաշրջանն է տիտղոս չեն նվաճել: Վերջին անգամ «Արսենալը» 2005թ-ին հաղթել է Անգլիայի գավաթը: Արդեն երեքշաբթի «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում կխաղա «Բավարիայի» հետ: Այդ խաղում պարտության դեպքում կարելի է վստահ ասել, որ մրցաշրջանը ավարտված է «զինագործների» համար:

-Շատ ցավալի էր պարտվել այս խաղում: Այժմ կարևոր է լավ պատրաստվենք հաջորդ խաղին: Մրցաշրջանը դեռ ավարտված չէ «Արսենալի» համար: Երեքշաբթի օրը մեզ կարևոր խաղ է սպասվում: Մենք ապացուցելու բան ունենք,- ասել է Վենգերը: BBC