• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Չելսիից» կրած պարտությունից հետո մենք դեռ ուշքի չէինք եկել»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ «Սուոնսիի» դեմ երեկվա խաղում (2:2) իր թիմի վրա ազդեցություն ունեցավ շաբաթ օրը «Չելսիից» կրած պարտությունը (6:0):

Վենգերի սաները չկարողացան սեփական հարկի տակ հաղթել «կարապներին»: Խաղի վերջին րոպեին «Արսենալին» 3 միավորից զրկեց Մաթյո Ֆլամինին, ով դարձավ ինքնագոլի հեղինակ:

-2:1 հաշվի ժամանակ մենք զգում էինք այն, ինչ կատարվեց շաբաթ օրը: Հարձակման հետ մեկտեղ մենք վախենում էինք կորցնել հաղթական հաշիվը:

Կարծում եմ՝ այս պահին մեր առաջնային նպատակը տիտղոսը չէ: Պետք է իրատես լինել: «Էվերթոնը» հաղթել է, ուստի մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ խաղին: Մրցավազքը լինելու է մինչև մրցաշրջանի ավարտը և միշտ հնարավոր են անակնկալներ:

Չեմպիոնական պայքարին վերադառնալու համար մենք հատուկ ռեսուրսներ չունենք: Դժվար է առաջ շարժվել, երբ քո թիմի կեսը բացակայում է,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր