• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Պրեմիեր Լիգան շարունակում է մնալ լավագույն առաջնությունը»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ Պրեմիեր Լիգան շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունը:

Անգլիական չորս ակումբների ելույթները Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում մեղմ ասած չի կարելի գոհացնող համարել՝ 3 պարտություն, մեկ ոչ ոքի և խփված մեկ գնդակ:

Միաժամանակ «Սուոնսին» ավարտեց իր ելույթները Եվրոպա Լիգայում՝ պարտվելով իտալական «Նապոլիին» և միայն «Տոտտենհեմը» շարունակեց պայքարը: Սակայն Վենգերի կարծիքով, Պրեմիեր Լիգան շարունակում է մնալ լավագույնը:

-Ես վստահ եմ, որ Պրեմիեր Լիգան լավագույնն է աշխարհում: Սա այն առաջնությունն է, որտեղ մակարդակների տարբերություն մեծ չէ՝ ի տարբերություն մյուս առաջնությունների:

Պրեմիեր Լիգայում յուրաքանչյուր թիմ կարող է ուղևորվել օրինակ Քարդիֆ և պարտվել: Իսպանիայի առաջնությունն էլ է լավը, սակայն ընթացիկ մրցաշրջանում միայն Պրեմիեր Լիգայում է մեծ մրցակցությունը:

Հարցրեք սա Մեսութ Օզիլին կամ Մանուել Պելեգրինիին, ովքեր լավ ծանոթ են Լա Լիգային: Նրանք էլ նույնը կասեն,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր