• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Ջեկը կբացակայի ևս երկու շաբաթ»

Արսեն Վենգեր և Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կբացակայի ևս երկու շաբաթ: Այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ուիլշերը կոճի վնասվածք ունի: Ավելի վաղ հայտնում էին, որ նա մոտ է վերջնականապես ապաքինվելուն և հնարավորություն ունի դաշտ դուրս գալու շաբաթ օրը կայանալիք՝ «Ռեդինգի» դեմ խաղին: Մինչդեռ ֆուտբոլիստի վերադարձը նորից հետաձգվում է:

-Ջե՞կը: Նրան ևս երկու շաբաթ է հարկավոր, այսինքն նա պատրաստ կլինի ոչ թե հաջորդ խաղին, այլ դրան հաջորդող հանդիպմանը:

Մենք մի քիչ երկարացրինք նրա ապաքինումը և հանգստանալու համար լրացուցիչ շաբաթ տվեցինք: Բժշկական տեսանկյունից դա խելացի որոշում էր,- հայտնել է Վենգերը:

Բացի այդ, Վենգերը հայտնել է, որ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն Թեո Ուոլկոտը, ով վնասվածք է ստացել Անգլիայի ազգային հավաքականի կազմում, և Կիերան Գիբսը, ով մրսածություն ունի:

Հետաքրքիր փաստեր