• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Օլիվյե Ժիրուն ունի ամեն ինչ կենտրոնական հարձակվողին բնորոշ»

Օլիվյե Ժիրու«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Օլիվյե Ժիրուն ունի կենտրոնական հարձակվողին բնորոշ բոլոր որակները:

Անգլիայի գավաթի 4-րդ փուլի «Բրայթոնի» հետ հանդիպմանը Ժիրուի խփած 2 գնդակները հաղթանակ բերեցին «զինագործներին» և թիմին դուրս բերեցին առաջնության հաջորդ փուլ: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին արդեն 13 գնդակ է խփել:

Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ Օլիվյեն հարմարվել է անգլիական ֆուտբոլին: Վենգերը նույնպես նկատում է հարձակվողի առաջխաղացումը և նույնիսկ հայտարարում, որ Ժիրուն իր ֆիզիկական տվյալների շնորհիվ կարող էր հանդես գալ Անգլիայում տասնյակ տարիներ առաջ:

-Ժիրուն կարող էր խաղալ Անգլիայում 10-20 տարի առաջ այնպես, ինչպես այսօր: Նա ունի ամեն ինչ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու համար:

Սովորաբար շուկայում մենք փնտրում ենք այնպիսի խաղացողների, ովքեր անընդհատ շարժվում են, մինչդեռ Օլիվյեն տալիս է մեզ այլ բան: Հավատում եմ, որ Թեո Ուոլկոտն ու նա կկազմեն հարձակողական հիանալի զույգ:

Երբ նա «պայքարի ռեժիմում» է, դժվար է նրան վերահսկել: Նա բարձրահասակ է, ուժեղ և ավելի արագ, քան որոշները կարծում են,- հայտնել է Վենգերը: Goal

Հետաքրքիր փաստեր