• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արտետան աջակցում է Վենգերին

Արտետա և Վենգեր«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ով քննադատությունների արժանացավ «Աստոն Վիլլայի» դեմ խաղից հետո՝ 0:0:

Այդ խաղի վերջնամասում Վենգերը համաձայնվեց ոչ-ոքի արդյունքին՝ Ժիրուին փոխարինելով եզրային պաշտպան Ֆրենսիս Կոկլենով: «Վիլլա Պարկի» հյուրերի տրիբունայում «զինագործների» երկրպագուները պաստառ էին պարզել «You don’t know what you’re doing» գրությամբ (Դու չես հասկանում, թե դու ինչ ես անում):

Արտետան, ով այդ խաղում կրում էր թիմի ավագի թևկապը, կարծում է, որ երկրպագուների կարծիքը պետք է հարգել, սակայն նա չի մտածում, որ Վենգերի հասցեին արված քննադատությունները արդարացված են:

-Նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են: Եթե նրանք քննադատական խոսքեր են ասում, մենք պետք է առողջ ընդունենք, եթե անգամ դա մեզնից մեկին է վերաբերվում:

Ես կարծում եմ, որ Վենգերը գիտի իր գործը, չէ որ նա այստեղ է արդեն  15  տարի: Նա ակումբը բոլորից լավ գիտի: Նա շատ լավ գիտի խաղացողներին և գիտի թե ինչպես հասնել արդյունքի:

Երբ նա փոփոխություն է կատարում, ուրեմն դա անում է միայն հաղթանակի համար: Այդ օրը նա այդպիսի կազմ էր ընտրել, որպեսզի հաղթեինք:

Նա միշտ աշխատում է ամբողջ ուժով: Նրա մի քանի որոշումներ այդքան էլ պարզ չեն, սակայն եթե նա դա ընդունում է, ուրեմն լուրջ պատճառ ունի: Եթե անգամ նա սխալվի, ապա միայն ինքը կարող է դա ուղղել,- Արտետայի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր