• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՖԱ-ն տուգանել է Մոուրինյոյին

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սանդերլենդի» դեմ խաղի մրցավարության հասցեին արած մեկնաբանության պատճառով Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից տուգանվել է 10 հզր ֆունտով:

Հիշեցնենք, որ տնային սենսացիոն պարտությունն (1:2) այդ պահին վերջին հորիզոնականը զբաղեցնող թիմից, «կապույտներին» գործնականում դուրս թողեց չեմպիոնական պայքարից:

Խաղից հետո Մոուրինյոն հեգնական տոնով շնորհավորել էր մրցավար Մայք Դինին «նպատակին հասնելու համար»: Երեկ պարզ դարձավ, որ այդ խոսքերը Մոուրինյոյի համար արժեցել են 10 հզր ֆունտ:

Պորտուգալացի մասնագետը մինչ այս 8 հզր ֆունտ տուգանվել էր «Աստոն Վիլլայի» դեմ խաղի գլխավոր մրցավար Քրիս Ֆոյի որոշումները չընդունելու համար: Այդ ժամանակ Ժոզեն մրցավարի հետ իր հարաբերությունները պարզել էր դեռ խաղադաշտում: