• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բաթլենդը կարող է նոր մրցաշրջանն անցկացնել Իսպանիայում

Ջեկ Բաթլենդ«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բաթլենդը կարող է վարձավճարով տեղափոխվել իսպանական Լա Լիգայի ակումբներից որևէ մեկ:

Ամենայն հավանականությամբ, ակումբի հիմնական դարպասապահ Ասմիր Բեգովիչը չի լքի ակումբը և հերթական մրցաշրջանը կանցկացնի «Բրիտանիայում»: Այդ դեպքում հեռանկարային Բաթլենդը ստիպված կլինի կրկին վարձավճարով տեղափոխվել, որպեսզի խաղային փորձ ձեռք բերի:

20-ամյա անգլիացին ավարտված մրցաշրջանի կեսն անցկացրել է իր հարազատ ակումբում` «Բիրմինգհեմում»: Բացառված չէ, որ հիմա Ջեկն իր ուժերը կփորձի Իսպանիայում:

-Երբ ես Բարսելոնայում էի, մի քանի իսպանական ակումբներ ցանկանում էին ինձ հետ խոսել Ջեկի մասին: Այժմ մենք պետք է դիտարկենք բոլոր տարբերակները, և պետք է այնպես անենք, որ նա խաղա: Եթե Ասմիրը մնա ակումբում, հույս ունեմ, որ Ջեկը չի մնա: Ես չեմ պատկերացնում Ջեկին պահեստայինների նստարանին նստած:

«Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը գուցե այլ կերպ է մտածում: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես պետք է Ջեկին խաղային փորձով ապահովեմ: Նա մեծ հավակնություններ ունի միջազգային հարթակում և շարունակում է աճել,- Daily Mirror-ի հետ հարցազրույցում հայտնել է գործակալ Հարի Մելորը:

Հետաքրքիր փաստեր