• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բակարի Սանյան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Բակարի Սանյա«Արսենալի» 31-ամյա պաշտպան Բակարի Սանյան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հաղորդում է The Telegrpah պարբերականը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագրի հարցում դեռևս համաձայնության չի եկել «Արսենալի» հետ: Ամենայն հավանականությամբ, ամռանը Սանյան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի և կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ:

Աղբյուրի հաղորդմամբ, փորձառու պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ում թիմն առաջիկա հանգստյան օրերին Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմեկնի «Էմիրեյթս»:

Ժամանակին «Սիթին» «Արսենալից» գնել է Կոլո Տուրեին, Էմանուել Ադեբայրին, Գաել Կլիշիին և Սամիր Նասրիին: Նրանց կարող է միանալ նաև Սանյան: Բակարիի միջոցով Պելեգրինին ցանկանում է մեծացնել մրցակցությունն իր թիմի պաշտպանության աջ եզրում, որտեղ Պաբլո Սաբալետան գործնականում մրցակից չունի: Սանյան կարող է խաղալ նաև պաշտպանության կենտրոնում, որը «Սիթիի» ամենամեծ խնդիրներ ունեցող գոտին է: