• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բակարի Սանյան չի բացառում «Արսենալի» հետ նոր պայմանագիր ստորագրելը

Բակարի ՍանյաՊաշտպան Բակարի Սանյան հայտնել է, որ այս ամռանը նա կարող է հեռանալ «Արսենալից», կամ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Շշուկներ են պտտվում, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «ՊՍԺ»-ն: Մինչդեռ Սանյան, ում պայմանագիրն «Արսենալի» հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, դեռ որոշում չի կայացրել:

-Իհարկե, հպարտությամբ եմ կարդում «ՊՍԺ»-ի հետաքրքրության մասին: Շատ լավ ակումբ է: Սակայն անձամբ ինձ ոչ մեկն այդ ակումբից չի դիմել: Չգիտեմ՝ նրանք զրուցել են իմ գործակալի հետ, թե դա միայն բամբասանք է:

«Արսենալի» հանդերձարանում ամեն օր ինձ ասում են, որ ես կգնամ «ՊՍԺ», սակայն դրանք միայն ենթադրություններ են: Չգիտեմ, թե ինչ կլինի: Հնարավոր է՝ ես երկարաձգեմ պայմանագիրս լոնդոնյան ակումբի հետ, կամ էլ հեռանամ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մի տարվա պայմանագիր ունեմ: Տեսնենք:

Չգիտեմ, թե ամռանն ինչ տեղի կունենա: Պետք է ակումբի ղեկավարության հետ խոսեմ պայմանագիրս երկարաձգելու մասին: «Մոնակոն» կարող է նոր փորձություն դառնալ ինձ համար: Իմ դռները բաց են բոլորի առաջ՝ «Մոնակո», «ՊՍԺ», «Արսենալ»,- հայտնել է Սանյան: Le 10 Sport

Հետաքրքիր փաստեր