• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բան պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»

Դեմբա Բա«Չելսին» պաշտոնապես հաստատել է «Նյուքասլ Յունայթեդի» ռմբարկու Դեմբա Բայի տրանսֆերը: Գործարքը լոնդոնյան ակումբի համար արժեցել է 7.5 մլն ֆունտ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Չելսին» լրջորեն ներգրավվեց այս տրանսֆերում և արդեն այսօր տեղափոխությունը ամբողջությամբ իրականացավ: Չնայած ոչ ծանր վնասվածքին, Բան հաջողությամբ անցավ բուժզննումը և ստորագրեց 3.5 տարվա պայմանագիր: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 13 գոլ հեղինակած Բան «Չելսիում» հանդես կգա 29 համարի մարզաշապիկով:

Սենեգալցին նորամուտը կնշի արդեն վաղը՝ Անգլիայի գավաթի խաղում:

-Ես ուրախ եմ և շատ հպարտ: Իմ և «Նյուքասլի» համար շատ կարևոր էր, որ կարողացանք համաձայնության գալ: Նրանք մի ամբողջ ամիս ունեն, որպեսզի նոր ֆուտբոլիստ գնեն:

Երբ ակումբը նախորդ մրցաշրջանում հաղթում է Չեմպիոնների Լիգայում, ապա որոշում կայացնելը շատ ավելի հեշտ է դառնում,- ասել է Բան:

Հետաքրքիր փաստեր