• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բավարիայից» «Արսենալի» կրած պարտությունը մտահոգել է Վիլաշ-Բոաշին

Վիլաշ-ԲոաշՉեմպիոնների Լիգայի 1/8 երզափակչում «Բավարիայից» «Արսենալի» 1:3 հաշվով պարտությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին: Պորտուգալացի մարզիչը ցանկանում է, որ «Արսենալը» շարունակի ելույթները Հին Աշխարհի ամենհեղիանակավոր առաջանությունում:

Ակնհայտ է, որ տնային խաղում 1:3 հաշվով պարտությունը «Արսենալին» գործնականում զրկում է հաջորդ փուլի ուղեգրից: Իսկ այդ դեպքում Արսեն Վենգերի սաները կկենտրոնանան Պրեմիեր Լիգայի վրա:

-Այժմ նրանք ողջ ուժերը կդնեն Պրեմիր Լիգայի վրա: Մեզ համար լավ կլիներ, որ «Արսենալը» շարունակեր խաղալ Չեմպիոնների Լիգայում:

Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք, որ անգլիական ակումբները հաջողության հասնեն եվրոպական մրցաշարերում, սակայն հյուսիսային Լոնդոնի մրցակցությունը հատուկ նշանակություն ունի,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Independent-ը: